Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի 140-ամյակն է։

 

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Տերյան ընտանիքի անդամներ, մտավորականներ, գիտնականներ, պաշտոնյաներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու բանաստեղծի հիշատակին:

 

 

Ներկաները նշանավորել են Վահան Տերյանի գործունեությունը, անցած ճանապարհը, ստեղծագործական վաստակը։

Երևանի հմ. 91 դպրոցի աշակերտներն էլ ասմունքել են Տերյանի բանաստեղծություններից։

 

Նախարար Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է աշակերտներից՝ ի՞նչ են սիրում ընթերցել, արդյոք կազմակերպո՞ւմ են քննարկումներ գրական գործերի վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ ինքն էլ աշակերտների հետ սիրով կմասնակցի որևէ գրքի քննարկման։

 

Հաջորդիվ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել «Տերյանի հետ» խորագրով միջոցառումը։

 

357