![](https://araratnews.am/admin/images/1739275170.jpeg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը զգալի ներդրում կունենա Հայաստան-Իտալիա բազմոլորտ հարաբերությունների զարգացման և խորացման գործում: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Ալեսսանդրո Ֆերրանտին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար ու վստահեցրել, որ անելու է հնարավորը` խորացնելու և ընդլայնելու երկկողմ հարաբերությունները:
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաև միջխորհրդարանական կապերին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ: