Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մամիջանյանն ասում է՝ մի գիշերում մենք արտաքին քաղաքականության փոփոխություն չարեցինք, բոլորը տեղյակ էին: Բոլոր բանակցող կողմերը տեղյակ էին, բայց այս բանակցող կողմերի մեջ ոնց որ հայ ժողովուրդը չկար: Այս մարդկանց լեզվամտածողությունը ըստ էության բացահայտում է իրենց տեսակը»,- անդրադառնալով ԱԺ ընդդիմության ելույթներին այս մասին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:  

«Որևէ մեկը չի ուրանում առհասարակ և բոլորս էլ խոնարհվում ենք բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր իրենց կյանքի գնով պահպանել են ՀՀ ինքնիշխանությունը և ԼՂ ժողովրդի կյանքի համար կռիվ են տվել: Բայց որ եկել ասում եք՝ կռվեցին, կռվեցին, դրան զուգահեռ ասեք, որ ձեր ուժը ԼՂ-ում հեղաշրջում է իրականացրել: Ձեր բերած մարդը Արցախի Հանրապետության լուծարման փաստաթուղթն է ստորագրել: Ձեր բերած մարդը թույլ չի տվել, որ զենքերն օգտագործվեն: Յուղը վրեն էդ զենքերը մնացել են էնտեղ, հանձնվել է, իսկ դուք եկել ստեղ չգիտեմ ինչերի մասին եք խոսում: Ձեր կողմից նշանակված մարդն է լուծարման փաստաթղթի մեջ սուտ մատնություն գրել առ այն, որ ՀՀ ԶՈՒ կանոնավոր ներկայացուցիչներ են եղել ԼՂ-ում, ինչի հետևանքով հիմա հնարավոր է խնդիրներ առաջանան դիվանագիտական հարթությունում»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում
 

325