Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն այս երկրի ժողովուրդն առայժմ շարունակում է դիվիդենտներ ստանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով չորեքշաբթի օրը Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին միանալու օրինագծի ընդունումը՝ Պեսկովը ասել է.  «Առայժմ մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է դիվիդենտներ ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացներում, և այդ դիվիդենտներն առավել քան ակնհայտ են»։

Պեսկովի խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել նաև Եվրամիությանն անդամակցության գործընթացի բարդությանը. «Մենք գիտենք բազմաթիվ երկրների փորձը, որոնք երկար հերթի մեջ են հայտնվել այս գործընթացում, որը չափվում է տասնամյակներով»,- ասել է Կրեմլի խոսնակը։

 

189