![](https://araratnews.am/admin/images/1739362332.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը 24News լրատվականի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ արդյոք Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծով ՌԴ-ի հետ հարաբերությունները չեն վտանգվում, ասաց․ «Այսօրվա արտաքին աշխարհի այսօրվա իրավիճակը իհարկե որոշակի դժվարություններ է ստեղծում։ Բայց ես կարծում եմ, որ ապագայում միավորումները, որոնք գոյություն ունեն՝ թե՛ Եվրամիությունը, թե՛ ԵԱՏՄ-ն, դրանք նույնպես ունենալու են կոոպերացիաներ, ունենալու են փոխհարաբերություններ եւ տնտեսական ինչ-որ մի աստիճանի հարթակներ։ ՀՀ-ն և ընդհանրապես հայկական պատմությունը միշտ եղել է և՛ Արեւելքի, և՛ Արևմուտքի խաչմերուկում եւ առեւտուրը, տարբեր պետությունների հետ տնտեսական համագործակցության առաջնային դրոշակակիրը հայերն են եղել»։
Սուքիասյանը մեկնաբանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Սամվել Շահրամանյանի փոխադարձ մեղադրանքները, ասաց, «Դուք ինքներդ լավ հիշում եք ինչպես եղավ, լավ հիշում եք, որ մեր երեխաները 30 տարի Արցախը պաշտպանել են։ Իհարկե ես կարծում եմ՝ իրենք պետք է մնային, չպետք է սրվեր իրավիճակը. ես տեղյակ եմ՝ ղեկավար կազմից այնտեղ շատ մարդիկ հատուկ սրել են իրավիճակը, որպեսզի էսկալացիա լինի եւ Հայաստանը ներքաշվի այդ ամեն ինչի մեջ»։
Նա հավելեց՝ արցախցին մեր քույրն է, եղբայրն է. «Մեր բյուջեից ամեն ինչ անում ենք իրենց համար, որովհետեւ ես տարբերություն չեմ դնում հայաստանցու ու արցախցու միջեւ»։