Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 12-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիից Հովիտ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան է այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրդեհը բռնկվել է Գյումրի-Հովիտ երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենայում։ Հրշեջ-փրկարարները մարել են կրակը և տեղում իրականացրել հերթապահություն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է «Գազել»-ի վարորդի ինքնությունը։

107