![](https://araratnews.am/admin/images/1739385412.jpg)
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։
Տեղեկատվությունը հաստատել է Զելենսկու աշխատակազմի ներկայացուցիչը։
Հեռախոսազրույցը տևել է մեկուկես ժամ:
Հիշեցնենք, որ այսօր Թրամփը պաշտոնապես հաստատել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ Նա հայտարարել է, որ ՌԴ նախագահի հետ զրույցը շատ արդյունավետ է անցել։ Քննարկել են Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, էներգետիկ հարցեր և մի շարք այլ թեմաներ:
«Համաձայնեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Պուտինն անգամ օգտագործեց իմ քարոզարշավի կարգախոսը՝ «Ողջախոհություն»։ Պայմանավորվեցինք աշխատել միասին, շատ սերտ՝ ներառյալ փոխադարձ այցեր ունենալով։ Պայմանավորվեցինք, որ մեր թիմերն անհապաղ կսկսեն բանակցությունները։ Ես անմիջապես կզանգահարեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, որպեսզի տեղեկացնեմ այս զրույցի մասին»,- ասել էր Թրամփը։