Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 14-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ճամբարակի, Մարտունիի, Արարատի, Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
Թումանյանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
14 Փետրվար, 2025 10:15
267