Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ն չի բացառում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը, ինչպես նաև ամերիկյան զորքեր Ուկրաինա ուղարկելը։

Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Նրա խոսքով, Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու տարբերակը մնում է Վաշինգտոնի քննարկման փուլում, եթե Մոսկվան հրաժարվի լուծել հակամարտությունը։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է Ռուսաստանի դեմ կիրառել ազդեցության տնտեսական եւ, իհարկե, ռազմական լծակներ։

Ըստ The Wall Street Journal-ի, Վենսը նաև զեկուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ծրագրերի մասին՝ համոզելու Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, որ Ռուսաստանը կարող է իր համար ավելիին հասնել բանակցային սեղանի շուրջ, քան մարտի դաշտում։

218