
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 13-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Սաուդյան Արաբիայում։
«Վաղը հանդիպում է լինելու Մյունխենում, իսկ հաջորդ շաբաթ՝ Սաուդյան Արաբիայում, ոչ թե իմ կամ նախագահ Վլադիմիր Պուտինի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Եվ Ուկրաինան նույնպես կմասնակցի դրան»,- ասել է ամերիկացի առաջնորդը Սպիտակ տանը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների մեկնարկից առաջ։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ շփումների ընթացքում երեք պետությունների ներկայացուցիչները պետք է քննարկեն ուկրաինական հակամարտության կարգավորման բոլոր մանրամասները։ Նրա խոսքով, առաջիկա հանդիպումները պետք է ցույց տան, թե որքան արագ կարելի է հասնել խաղաղության։