
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կարիբյան կղզիներում հանգստացող կանադացի զբոսաշրջիկ կինը կորցրել է երկու ձեռքը՝ շնաձկան հարձակումից հետո։ Այս մասին հայտնում է Metro-ն։
Կանադացի ամուսինները հանգստանում էին Թերքս և Կայկոսի Պրովիդենսիալես կղզում։ Փետրվարի 7-ի առավոտյան զույգը լողափ է գնացել և լողալիս հանդիպել երկու մետրանոց շնաձկան։ Ինչպես պարզվել է, զբոսաշրջիկը փորձել է լուսանկարել գիշատիչին ծանծաղ ջրից, սակայն վերջինս հարձակվել է նրա վրա։ Փրկության է հասել ամուսինը, սակայն չի կարողացել կանխել ողբերգությունը: Կնոջը դուրս են բերել ափ ու տեղափոխել բժշկական կենտրոն։ Ականատեսների վկայությամբ՝ շնաձուկը երկար ժամանակ պտտվել է մոտակայքում ու հեռանալու ոչ մի նշան ցույց չի տվել։
Ավելի ուշ պարզվել է, որ տուժածը՝ 55-ամյա Նատալի Ռոսը, կորցրել է երկու ձեռքերն ու ազդրի մի մասը։ Նա արդեն վերադարձել է Կանադա, որտեղ շարունակում է բուժումը։ Նշենք, որ փետրվարի 3-ին Ավստրալիայի Բրիբի կղզում դարձյալ շնաձկան հարձակման զոհ էր դարձել 17-ամյա մի աղջիկ, որի կյանքը, ցավոք, չի հաջողվել փրկել: