
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանում ձերբակալվել են երկու զանգերի կենտրոնների ավելի քան 40 աշխատակիցներ, որոնք կասկածվում են ինտերնետ խարդախության` կիբեռհանցագերծության մեջ։ Նրանց զոհերը եղել են ղազախներ և եվրոպական երկրների բնակիչներ, ուստի գործողությանը մասնակցել է ղազախական ոստիկանությունը։
«Հայտնաբերվել և կալանավորվել են անդրազգային հանցավոր խմբավորման կազմակերպիչները և անդամները, որոնք զբաղվել են ինտերնետ խարդախությամբ Ղազախստանի և եվրոպական երկրների քաղաքացիների նկատմամբ. նրանք զոհերին առաջարել են գումարներ ներդնել ենթադրաբար խոշոր ներդրումային ընկերություններում», - ասվում է հաղորդագրությունում։
Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը բերման է ենթարկել 41 անձի, որոնք Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Սիրիայի և Լիբանանի քաղաքացիներ են։ Նրանցից առգրավվել է 5 ավտոմեքենա՝ 30.000 դոլար, ռուսական ռուբլի, վրացական լարի և կրիպտոարժույթով սառը դրամապանակ:
Հայաստանի քննչական կոմիտեն Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ պարզում է դեպքի բոլոր հանգամանքները և ղազախստանցիներին պատճառված վնասի չափը։