
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունները 15 րոպե դադարից հետո վերսկսել են բանակցությունները։
Հանդիպումը տեղի է ունենում Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանեկան պալատներից մեկում՝ Ալբասատին համալիրի Դիրիայում։
Մոսկվան բանակցություններին ներկայացնում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ Վաշինգտոնը ներկայացնում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Ուուիթկոֆը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կողմերը նախատեսում են քննարկել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների ողջ շրջանակի վերականգնումը, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստումը և Ուկրաինայում կարգավորման հնարավոր բանակցությունները։