Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է նախօրեին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունները։

Պատասխանելով CNN Türk-ի հարցերին՝ Զելենսկին ընդգծել է, որ բանակցությունների ժամկետը համընկել է Սաուդյան Արաբիա իր ծրագրած, բայց հետաձգված այցի հետ։
«Ես չեմ ուզում, որ սա խաղի էֆեկտ ունենա: Սա խաղ չէ: Մենք չենք ուզում, որ Ուկրաինայի նկատմամբ վստահությունը խաթարվի: Քանի որ պատահականությունները շատ են: Մեզ չեն հրավիրել»,- նշել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին նշել է, որ ցանկանում է թափանցիկ և արդար հանդիպում. «Ես միայն դա եմ ուզում։ Ուկրաինացիներն իրենց խաբված են զգում։ Ես չեմ ուզում, որ իմ ժողովրդի զգացմունքների հետ խաղան»։

118