Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են ընտրություններ, եթե նա ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությունը կարգավորելու համար։ Նա նաև ուշադրություն է հրավիրել Վլադիմիր Զելենսկու ոչ ժողովրդականության վրա։

«Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Ուկրաինայում տեղի չունենցան ընտրություններ, քանի որ Ուկրաինայում ռազմական դրություն է: Ու՞ր է առաջնորդն Ուկրաինայում: Այսինքն՝ ինձ հաճելի չէ սա ասել, բայց նրա վարկանիշը իջել է 4%-ի։ Երկիրը պառակտված է, քաղաքների մեծ մասն ավերված է։ Շենքերը քանդված են։ Սա նման է հսկայական քանդված հրապարակի»,- ասել է նա լրագրողներին։

«Ես կասեի, որ երբ նրանք ցանկանում են տեղ զբաղեցնել [խաղաղության բանակցությունների] սեղանի շուրջ, մի՞թե Ուկրաինայի ժողովուրդը չպետք է ասի, որ իրենք վաղուց ընտրություններ չեն արել»,- ընդգծել է նախագահը։

178