Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առաջիկա երկու տարում Ռուսաստանը նախատեսում է իր դեսպանատները բացել աֆրիկյան յոթ երկրներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

ԱԳՆ ղեկավարը մանրամասնել է, որ նախատեսվում է դիվանագիտական ​​ներկայացուցչությունների բացում Գամբիայում, Լիբերիայում, Կոմորոսում, Նիգերում, Սիերա Լեոնեում, Տոգոյում և Հարավային Սուդանում։ Ներկայում Աֆրիկայում գործում են Ռուսաստանի երեք նոր դեսպանատներ, նշել է Լավրովը։

«Սա բավականին լուրջ ցուցանիշ է»,- ասել է նախարարը։

134