Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային բյուջեները 2018 թվականից ի վեր կրկնապատկվել են, աճը կազմել է 106 տոկոս, այսինքն՝ համայնքային բյուջեները 136 միլիարդ դրամով ՀՀ-ում աճել են։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ կարևոր է նշել, թե ինչի հաշվին են աճել համայնքային բյուջեները․ «Օրինակ, համայնքային բյուջեներում կա տող՝ տեղական տուրքեր: Այս տողով, 2019-ի համեմատ, 2024-ին աճել է 355 տոկոսով, միայն աճի թիվը 18 մլրդ դրամ է: Խոսքը տեղական որոշակի ծառայությունների մասին է՝ գովազդներ, ցուցանակներ, որոնց համար տեղական տուրքեր են գանձվում: Այլ վճարներ տողն աճել է 198 տոկոսով, բացարձակ թիվը 7 մլրդ դրամ է: Տեղական վճարներ տողով աճը կազմել է 156 տոկոս կամ 15 մլրդ դրամ»:

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ այն թեմային, թե որտեղից այդ գումարները կառավարությանը․ «Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ անընդհատ շոշափվող թեմայի վրա, որ թալանվածը վերադարձրին-չվերադարձրին: Էս գումարները որտեղի՞ց են, մեկ էլ հանկարծ երկնքից թափվել են համայնքների վրա՞: Սրանք այն գումարներն են, որոնք, սենց թե նենց, գոյություն են ունեցել, այլ ձեւերով, այլ խողովակներով, այլ մեխանիզմներով կիրառության մեջ են եղել»։

363