Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարսելում  Ռուսաստանի հյուպատոսության շենքի մոտ պայթյուն է որոտացել, հայտնում է BFMTV-ն։ Դեպքի վայր է մեկնել մոտ 30 հրշեջ մեքենա և ոստիկանություն։

Մարսելում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին La Marseillaise-ին հաստատել է, որ պայթյունը տեղի է ունեցել հյուպատոսության ներսում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Տարածքը շրջափակված է եղել։

Պայթյունը լսվել է 8-րդ թաղամասում փետրվարի 24-ին՝ ժամը 8:00-ի սահմաններում, հայտնում է BFMTV-ն։ Ոստիկանության աղբյուրը հայտնել է, որ անհայտ անձինք  «Մոլոտովի կոկտեյլով» երկու շիշ են նետել դիվանագիտական ​​ներկայացուցչության այգի։ Ոչ մի վնաս չի պատճառվել։

Անդրադռնալով դեպքին՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ տեղի ունեցածն ունի ահաբեկչության բոլոր նշանները:

Տեսանյութը՝ այստեղ։

178