Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

 

Plaza Viktoria հյուրանոցը հիանալի ընտրություն է Երևան այցելող զբոսաշրջիկների համար: Այն գնի և որակի, հարմարավետության և կոմֆորտի, էլիտ միջավայրի և ծառայությունների ներդաշնակ համադրություն է՝ նախատեսված ձեր հանգիստը շատ հաճելի դարձնելու համար:

Այստեղ հասանելի է անվճար wifi և անվճար ավտոկայանատեղի։ Հյուրանոցն աչքի է ընկնում իր բարձրաճաշակ ինտերիերով. «Դեմոկրատ» ապրանքանիշի փայտե թանկարժեք կահույքի համադրությունը բարձրորակ  բնական սպիտակեղենի հետ թույլ է տալիս լիարժեք վայելել հանգիստը քաղաքային թոհուբոհից հետո։ Իսկ պատերին փակցաված՝ ժամանակակից նկարիչների վրձնած գեղանկարները հատուկ տրամադրություն են ստեղծում։

Սենյակները հարմարեցված են ինչպես միայնակ ճանապարհորդողներին, այնպես էլ ընտանիքներին և ընկերական խմբերին: Այն նաև իդեալական վայր է գործնական հանդիպումների համար։

Հյուրանոցում առկա է լվացքատուն, անհրաժեշտության դեպքում՝ արդուկ՝ արդուկի սեղանով, և օրորոց։
Հյուրանոցի մոտակայքում տեղակայված են նաև մի շարք հայտնի կազմակերպությունների հիմնական գրասենյակներ, ինչը հարմարավետ է դարձնում այս վայրը ինչպես գործնական, այնպես էլ անձնական այցերի համար։ Մասնավորապես՝ «Սիլ Կոնցեռն» ՓԲԸ-ն, «ՀայԷկոնոմԲանկ» ԲԲԸ մասնաճյուղը՝ բանկոմատով և փոխանակման ծառայություններով։ Այդ տարածքում են գտնվում նաև «Անկասա» բուտիկ-Ատելյեն, «Կարկատանը», «Գուլպան», Meat market-ը, Meat Chef-ը, InLobby.am-ի առցանց կոնսյերժի գլխամասերը, բիզնես կենտրոնը, ՏՏ և աուդիտ ոլորտի ընկերությունների գրասենյակներ, «Ալբերտ Հոլլ» կոնֆերանսների սրահը:  

Plaza Viktoria հյուրանոցից հաշված րոպեների ընթացքում  ոտքով կարելի է հասնել  թե՛ Հանրապետության հրապարակ, թե՛ Գրիգոր լուսավորիչ եկեղեցի, թե՛ մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարան, որի շրջակայքում են գտնվում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնն ու «Տերմինալ 5» Ա դասի բիզնես կենտրոնը։ Ետ մի մնացեք երևանյան եռուզեռից, քանի որ վերջում ունեք  Plaza Viktoria-ում լիարժեք հանգստանալու հնարավորություն։
Plaza Viktoria-ն սպասում է ձեզ։

25