
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երբևէ կմտածեի՞ք, որ քաղաքի կենտրոնում Ձեզ կզգաք ինչպես քաղաքից դուրս միջավայրում: Եթե ոչ, ապա Դուք պարզապես դեռ չեք եղել Plaza Viktoria հյուրանոցում: Հյուրանոցի անձնակազմի՝ այցելուների հանդեպ պատասխանատվությունը՝ հանգիստը կդարձնի կատարյալ։ Բարձրակարգ «Դեմոկրատ» ապրանքանիշի փայտե կահույք, հարմարավետ բազկաթոռներ, որակյալ սպիտակեղեն և անկողնային պարագաներ. նրբաճաշակ հարմարավետությամբ և բոլոր անհրաժեշտ հարմարություններով հագեցած սենյակները հարմարեցված են ինչպես միայնակ ճանապարհորդողների, այնպես էլ ընտանիքների և ընկերական խմբերի համար: Հյուրանոցում առկա է WiFi, լվացքատուն, անհրաժեշտության դեպքում տրամադրվում են արդուկի սեղան, արդուկ և օրօրոց, իսկ տարածքում կա ընդարձակ ավտոկայանատեղի:
Հյուրանոցը գտնվում է մասնավոր և հատուկ պահպանվող տարածքում, որի շրջակայքում առկա են բիզնես և առևտրային հաստատություններ՝ «Սիլ Կոնցեռն», «ՀայԷկոնոմԲանկի»-ի մասնաճյուղը՝ բանկոմատով և փոխանակման ծառայություններով, «Անկասա» Բուտիկ-Ատելյե, «Կարկատան», «Գուլպա», «Մսի Խանութ», «Meat Chef» , “inLobby.com” առցանց կոնսյերժի գլխամասերը, բիզնես կենտրոն, ՏՏ և Աուդիտ ոլորտի ընկերություններ գրասենյակներ,«Ալբերտ Հոլլ» կոնֆերանս սրահը: