
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բարի գալուստ Plaza Viktoria հյուրանոց, որը գտնվում է Երևանի պատմական կենտրոնում, հարմարավետ և աշխույժ տարածքում՝ քաղաքի հայտնի տեսարժան վայրերից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա: Հյուրանոցի բոլոր համարները ստեղծված են մանրուքներին ուշադրություն դարձնելով՝ ապահովելու համար հարմարավետություն յուրաքանչյուր հյուրի համար։ Մենք առաջարկում ենք համարներ ինչպես միայնակ ճանապարհորդների, այնպես էլ ընտանիքների և ընկերական խմբերի համար, ովքեր գնահատում են ջերմությունն ու ընդարձակությունը։ Ժամանակակից հարմարությունները և կահավորանքը կդարձնեն ձեր հանգիստն անչափ հաճելի։ Բարձր մակարդակի հյուրընկալությունը երաշխավորված է 24/7 նվիրված անձնակազմի կողմից, որը միշտ պատրաստ է օգնել ձեզ: Անկախ նրանից՝ այցելում եք գործնական նպատակներով, թե հանգստի, Plaza Viktoria հյուրանոցը խոստանում է անմոռանալի տպավորություններ Երևանի սրտում: Հյուրանոցը գտնվում է իդեալական վայրում՝ մասնավոր և լավ պահպանվող տարածքում՝ շրջապատված առանցքային բիզնես և առևտրային հաստատություններով։ Մոտակայքում տեղակայված են նաև մի շարք հայտնի կազմակերպությունների հիմնական գրասենյակներ, ինչը հարմարավետ է դարձնում այս վայրը ինչպես գործնական, այնպես էլ անձնական այցերի համար։ Մասնավորապես՝ «Սիլ Կոնցեռն» ՓԲԸ-ն, «ՀայԷկոնոմԲանկի» ԲԲԸ մասնաճյուղը՝ բանկոմատով և փոխանակման ծառայություններով, «Անկասա» բուտիկ-ատելյե, «Կարկատան» (գործում է «Տարազ Տեքստիլ Ֆաբրիկա» ՍՊԸ-ի կողմից), «Գուլպա» ՍՊԸ-ն և Meat Market` մսամթերքի և կիսաֆաբրիկատ սննդի մասնագիտացված արտադրանք նաև Meat Chef, InLobby.com առցանց կոնսյերժի գլխամասերը։ Տարածքում կան՝ Բիզնես կենտրոն, ՏՏ և աուդիտ ոլորտի ընկերությունների գրասենյակներ,«Ալբերտ Հոլլ» Կոնֆերանսների սրահը, ոչ հեռու գտնվոմ է «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը՝ գերազանց ընտրություն ինչպես գործնական, այնպես էլ հանգստի նպատակով ճանապարհորդողների համար։
Բացահայտեք Երևանի հմայիչ փողոցները ձեր նախընտրած արագությամբ՝ սկսելով մեր հարմար վայրում գտնվող հյուրանոցից: Այն կատարյալ է քաղաքի կարևոր կետերը բացահայտելու համար. Հանրապետության հրապարակ՝ 1.7 կմ հեռավորության վրա, Հայաստանի պատմության թանգարան՝ 2.1 կմ հեռավորության վրա, Զորավար Անդրանիկ մետրոյի կայարան՝ ընդամենը 800 մ հյուրանոցից, «Ռոսիա» առևտրի կենտրոն և Ֆուդ-Կորտ՝ 800 մ հեռավորության վրա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, 1.2 կմ հեռավորությամբ՝ Սասունցի Դավիթ (Երևանի երկաթուղային կայարան), 1.8 կմ դեպի աջ, Զվարթնոց միջազգային օդանավակայան՝ 13 կմ հեռավորության վրա, «Հին շուկա»- ն իսկապես ավելին է, քան պարզապես առևտրի վայրը։ Դա մշակութային տարածք է, որտեղ հանդիպում են ավանդույթները, պատմությունն ու արդիականությունը. տեղական արտադրանք, թարմ մրգեր, բանջարեղեն, պանիրներ, համեմունքներ և գաստրոնոմիական այլ բարիքները փոխանցում են տարածաշրջանի եզակի համը, 2 կմ հեռավորությամբ «Վերնիսաժ»-ն է, որն իրենից ներկայացնում է գեղարվեստական շուկա կամ տոնավաճառ, որտեղ կարելի է տեսնել և գնել նկարներ, հուշանվերներ, զարդեր և ձեռագործ իրեր։ Նման վայրերը սովորաբար լի են ստեղծագործական էներգիայով և արտացոլում են տեղական արվեստն ու արհեստները։
Plaza Viktoria հյուրանոցը սպասում է ձեզ հյուրընկալելու!