

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունը քննարկում է 2024թ. իր ծրագրի կատարման հաշվետվությունը, որը կներկայացվի Ազգային ժողովին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ Կառավարությունը յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը, Ազգային ժողովին է ներկայացնում նախորդ տարվա իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց:
Զեկույցը բաղկացած է 7 բաժնից՝ արտաքին քաղաքականություն, պաշտպանություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն ու ինստիտուցիոնալ զարգացում։
«2024 թվականին ՀՀ-ում արձանագրվել է 5,9 տոկոս տնտեսական աճ։ Մեր սահմանած նպատակադրումը եղել է տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովելը, 2021 թվականին ապահովվել է 5․8 տոկոս տնտեսական աճ, 2022 թվականին՝ 12․6 տոկոս, 2023 թվականին՝ 8․3 տոկոս տնտեսական աճ, հետևաբար մեր նպատակային ցուցանիշը՝ տարեկան միջին 7 տոկոս տնտեսական աճը, ապահովված է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նաև թվարկեց 2024 թվականին աշխատատեղերի ցուցանիշը։
«2018 թվականը հեղափոխության տարի էր, 2019-ը հետհեղափոխական տարի էր, 2020 թվականը՝ քովիդ, պատերազմ, 2021-ը հետպատերազմյան, քովիդյան, անցումային տարի, ընտություններ, 2022-ը նույնը, 2023-ը՝ նույնպես, 2024-ն էլ իր լարումներով, և այս պայմաններում մենք ապահովել ենք 6․1 տոկոս տնտեսական աճ, այսինքն՝ ճգնաժամային կառավարման պայմաններում միջինում 6,1 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել»,- նշեց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում