Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքացիների հետ ուղիղ և անմիջական կապի ապահովման նպատակով Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը պարբերաբար համայնքային այցեր է իրականացնում։ Փետրվարի 26-ին մարզպետը շրջայցեր է կատարել Աշտարակ, Ոսկեվազ, Ագարակ, Արուճ, Նոր Եդեսիա բնակավայրերում։

 

620.jpg (787 KB)

 

Մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ նշված բնակավայրերում մարզպետը նախ տնայցեր է իրականացրել՝ հանդիպելով «Իմ քայլը» հիմնադրամի աջակցության ծրագրի շահառու քաղաքացիներին, որոնք իրենց տանը կից հողամասում հիմնադրամի ֆինանսավորմամբ հիմնում են ջերմատներ։

619.jpg (543 KB)

«Տնայցերի ընթացքում մարզպետն անձամբ հավաստիացավ, որ ջերմատան կառուցման աշխատանքներն անխոչընդոտ ընթանում են, ապա հետաքրքրվեց ծրագրի շահառուների առաջիկա անելիքների մասին, մասնավորապես՝ ինչ բանջարեղենի արտադրություն են ուզում հիմնել, ինչպես են գնահատում արտադրության եկամտաբերությունը, ինչ խնդիրներ են ուրվագծում և այլն։ Սերգեյ Մովսիսյանը հաջողություն մաղթեց ծրագրի շահառուներին և խոստացավ կրկին այցելել նրանց՝ ջերմատների գործարկումից հետո։

Նշենք, որ այս պահին Արագածոտնի մարզում «Իմ քայլը» հիմնադրամի ջերմատան հիմնման ծրագրի շահառու է 10 ընտանիք։

622.jpg (733 KB)

Աշտարակ համայնքում գնտնվող Ոսկեվազ, Ագարակ, Արուճ, Նոր Եդեսիա գյուղական բնակավայրերում մարզպետն այցելեց մի խումբ կարիքավոր ընտանիքների, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և մարզում հաստատված անձանց։ ԼՂ մեր հայրենակիցներից շատերը մարզպետի հետ զրույցում նշեցին, որ ՀՀ քաղաքացի դառնալու և Կառավարության բնակապահովման ծրագրերից օգտվելու նպատակով գործնական քայլեր են ձեռնարկում և որպես հիմնական բնակավայր դիտարկում են Արագածոտնի մարզը, որտեղ ապրելն ու աշխատելը նպատակահարմար է։

623.jpg (716 KB)

«Մեզ դուր է գալիս Արագածոտնի մարզը, այստեղի ժողովուրդը, կլիմայական պայմանները և մենք ուզում ենք մշտական բնակություն հաստատել այստեղ»,-ասաց ԼՂ մեր հայրենակիցներից մեկը։

624.jpg (525 KB)

Մարզպետը իրեն դիմած կարիքավոր ընտանիքների սոցիալական խնդիրները լուծելու նպատակով համապատասխան պաշտոնատար անձանց հանձնարարականներ տվեց։

625.jpg (1.10 MB)

«Միշտ իմացեք, որ մեր աշխատանքն ուղղված է ձեր կենցաղային հոգսերը թեթևացնելուն և ձեր կյանքն առավել բարեկեցիկ դարձնելուն։ Շարունակեք աշխատել և ստեղծել, մենք էլ Կառավարության հովանու ներքո կփորձենք հնարավորինս աջակցել ձեզ»,- բնակիչների հետ զրույցում ընդգծեց մարզպետը։

626.jpg (764 KB)

Համայնքային այցերը շարունակական են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

627.jpg (543 KB)628.jpg (1.10 MB)

182