Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Էստոնիայի կրթության և հետազոտության նախարարի հետ քննարկեցինք կրթության ոլորտում արհեստական բանականության կիրառության հնարավորությունները՝ երկուստեք ներկայացնելով մեր փորձն ու առաջիկա ծրագրերը։

 

Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Տիկին նախարարը ներկայացրեց նաև բուհերի խոշորացման և հետազոտական կազմակերպություններին միավորման իրենց փորձը, որ ձեռնարկել են դեռևս 1990-ականներին։

Էստոնիայի դպրոցականները PISA հետազոտության արդյունքներով առաջատար տեղ են գրավում մաթեմատիկայի, ընթերցանության, բնագիտության ուղղություններով։ Կրթական բարեփոխումներն ու այս արդյունքը շուրջ 20 տարի ժամանակ է պահանջել։ Այս տարի առաջին անգամ Հայաստանը նույնպես մասնակցեց PISA-ին։ Արդյունքները կհրապարակվեն հաջորդ տարի։ Դրանք հնարավորություն կտան մեզ ախտորոշել մեր համակարգի խնդիրները և աշխատել դրանց լուծման ուղղությամբ»,- ասված գրառման մեջ։

69