Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։ 2025թ. փետրվարի 28-ին՝ մայրամուտից անմիջապես հետո, Երկիր մոլորակի բնակիչների համար տեսանելի կլինեն յոթ մոլորակների՝ Մարսի, Յուպիտերի, Ուրանի, Նեպտունի, Վեներայի, Սատուրնի և Մերկուրիի «շքերթը», հայտնում է Բյուրականի աստղադիտարանը։ 

Մարսը, Վեներան և Յուպիտերը հնարավոր կլինի տեսնել անզեն աչքով, սակայն դրանց առավել մանրամասն ուսումնասիրելու համար անհարժեշտ կլինեն դիտողական սարքեր։ «Մոլորակների շքերթ»-ը աստղագիտական պաշտոնական տերմին չէ, այն այլ կերպ անվանում են նաև «մոլորակների հավասարեցում»։ Յոթ մոլորակների հավասարեցումը, ըստաստղագետների շատ հազվագյուտ երևույթ է, և այսիպիսի մեծ հավասարեցումներ տեղի կունենա 2040 թվականին։

Նշենք նաև, որ «մոլորակների շքերթ»-ը երեկոյան ժամերին տեսանելի կլինի գրեթե ամենուր, սակայն 2025թ. փետրվարի 28֊ն ընդհանուր ամսաթիվ է, երբ այս երևույթը լավ կերևա աշխարհի շատ վայրերում: «Շքերթը» տեսանելի կլինի փետրվարի 28֊ին նախորոդող և հաջորդող մի քանի օրերի ընթացքում։ 

283