Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աթենքի Սինտագմա հրապարակում ոստիկանները խլացուցիչ նռնակներ են պայթեցրել հսկայական բազմության մեջ, պատճառները դեռևս անհայտ են։ Լսվել են մի քանի տասնյակ պայթյուններ։

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ մասնակցելով 2023թ. 57 մարդու կյանք խլած երկաթուղային աղետի 2-րդ տարելիցի կապակցությամբ հանրահավաքին, քանի որ դժգոհ են աղետի պատճառների հետաքննությունից։ Զոհերի հարազատները կարծում են, որ նախարարների կաբինետը թաքցնում է փաստերն ու հանցագործներին։

Այս օրը համազգային գործադուլ է հայտարարվել, զանգվածային ցույցեր են տեղի ունեցել ողջ երկրում։ Աթենքի կենտրոնում մետրոյի երկու կենտրոնական կայարաններ փակ են, իսկ մարդիկ մի քանի կիլոմետր քայլում են՝ բողոքի ակցիային մասնակցելու համար։ Շատերը երեխաների հետ են։

Մետրոպոլիտենը, ըստ ականատեսների, գերբեռնված է։ Բոլոր ավտոկայանատեղերը լեփ-լեցուն են, իսկ մայթերին մոտոցիկլետներ կան։

263