Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Լոնդոնում եվրոպացի առաջնորդների հանդիպման ժամանակ կոչ է արել Եվրոպային ավելի ակտիվ դեր ստանձնել Ուկրաինայի պատերազմում: Ստուբը խոսել է Ուկրաինայի աջակցության համապարփակ ծրագրի և ռազմավարական միասնության մասին:

Պատասխանելով Վլադիմիր Զելենսկիին՝ Ստուբն ասել է, որ իրենց պետք է ճիշտ գնահատել փաստերը։ Նա ներկայացրել է մի շարք թվեր․ «Եթե մենք դիտարկենք այս պատերազմի ընթացքում օգնությունն Ուկրաինային, ապա Եվրոպան, ինչպես նոր նշեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, տրամադրել է մոտավորապես 134 միլիարդ եվրո, իսկ ԱՄՆ-ն՝ 114 միլարդ։ Ես տեսնում եմ այս սեղանի շուրջ այժմ 8 երկիր է՝ 5-ը սկանդինավյան, 3-ը՝ մերձբալթյան․ մենք, կոպիտ ասած՝ հատկացրել ենք 26 միլիարդ, որը Եվրոպայի տրամադրածի մեկ հինգերորդն է, այնպես որ, այո՛, ապագայում պետք է ավելի շատ պատասխանատվություն վերցնենք մեզ վրա։ Սակայն ես կարծում եմ, որ ճիշտ չէ քննարկել, թե ով է ավելի շատ տրամադրել»։

Ֆինանսական օգնությունից զատ, նա անդրադարձել է մի շարք այլ գործոնների։ «Երկրորդը, ցանկանում եմ ոչ միայն խոսել նյութական օգնության, այլև գործընթացին մեր ներգրավվածության մասին։ Ինձ վախեցնում է այն, ինչ մենք տեսնում ենք վերջին երկու շաբաթում՝ փոփոխություններ անդրատլանտյան հարաբերություններում, որի բացահայտ կողմակիցն եմ ես։ Մենք պետք է ընդունենք նոր իրականությունը, որից հետո պետք է մտածենք ինչպես ներգրավված մնալ։ Կարծում եմ, որ ճիշտ սկիզբ էր, որ հրավիրվեց Եվրապական խորհուրդը, որովհետև հիմա եվրոպական դիվանագիտությունը բավականին քաոսային վիճակում է, քաոսն ամենուր է։ Ահա թե ինչու ես մի քանի գործընկերների առաջարկեցի մտածել պլանի մասին,- նշել է Ստուբը։ Նախագահը ներկայացրել է պլանը․  «Իմ տեսանկյուցից այս պլանը ունի երեք էտապ․ առաջին էտապը՝ բանակցություններն են, մենք հիմա այդ փուլում ենք, մենք հիմա պետք մտածենք ինչպես ուժեղ ճնշել Ռուսաստանին և աջակցել Զելնսկիին, որոշել ինչպիսի անվտանգային միջոցառումներ են մեզ անհրաժեշտ։ Եթե թույլ տաք, ապա ես մի փոքր վրդովված եմ ցամաքային ուժերի բանավեճից, որովհետև դա գլխավորը չէ, հիմա ամանաուժեղը ցամաքում ուկրաինական բանակն է։ Կան ցամաքային ուժեր, այժմ պետք է որոշել ինչպես Եվրոպան օգնի Ուկրաինային օդում և ջրում, հետախուզության և ինֆորմացայի ոլորտում։

Երկրորդ էտապը՝ խաղաղության սկիզբն է և սա շատ կարևորը է, որովհետև հենց այս ժամանակ պետք է ռեալ քննարկել պայմանները և բանակցությունների օրակարգը։

Երրորդ էտապը խաղաղության գործընթացն է, այդ ժամանակ մենք կխոսենք տարածքների, փոխհատուցումների մասին, ինչի մասին խոսել է Զելենսկին։ Ես ցանակնում եմ ասել, որ մեզ՝ Եվրոպային, պետք է գործել միասին, իսկ եթե ուզում ենք միասին լինել, պետք է ունենանք ամերիկացիների պլանը, ու քանի որ դա չկա, դուք չեք մասնակցում բանկցություններին։ Իսկ հիմա բանկցություններն ընթանում են առանց պլանի և ռազմավարության։ Այս հանդիպումը շատ կարևոր և հաջորդ երկու շաբաթները կարևոր կլինեն եվրոպական անվտանգության համար»,- եզրափակել է Ստուբը։

233