Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ վարչակազմը լավ է հասկանում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններում դժվար գործընկեր է լինելու Վաշինգտոնի համար, սակայն մտադիր է փորձել պարզել Ռուսաստանի դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ Araratnews.am-ը մեջբերում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը՝ ABC News-ին տված հարցազրույցում։

«Մենք բոլորս հասկանում ենք, որ Պուտինը հեշտ բանակցող չի լինի այս հարցում, մենք բոլորս դա հասկանում ենք, բայց մենք պետք է սկսենք գործընթացը, որպեսզի հասկանանք, թե արդյոք ընդհանրապես հնարավոր է ինչ-որ բան անել»,- ասել է նա։

Ինչպես նշել է Ռուբիոն, ԱՄՆ-ն և Ռուսաստանը «երեք տարի չեն խոսել», սակայն այժմ Վաշինգտոնը մտադիր է պարզել, թե ինչպիսին է Մոսկվայի դիրքորոշումը ճգնաժամի կարգավորման հնարավոր գործարքի վերաբերյալ։

397