Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ծաղիկների, բույսերի և մարտի 8-յան նվերների փառատոն Դիանա Աբգար այգում Մարտի 8-9-ը, ք.Երեւան
Հարգելի՛ գործընկերներ, Կանանց Միջազգային օրը՝ մարտի 8-9-ին սիրով հրավիրում ենք Ձեզ Սիզընս այգի, մասնակցելու՝ Հայաստանում կայանալիք ամենայուրօրինակ փառատոնին՝ «Ծաղիկների Փառատոն» անվամբ։ Ծաղիկների և բույսերի փառատոնը Հայաստանում իրականացվող ամենագեղեցիկ միջոցառումներից մեկն է։ Մեկ հարթակում հավաքվում են ծաղիկների և բույսերի ոլորտի բոլոր ներկայացուցիչները, սա թույլ է տալիս ստեղծել նոր գործարար կապեր, զարգացնել ծաղիկների և բույսերի ոլորտը Հայաստանում, ինչպես նաև տալ մարդկանց հնարավորություն ծանոթանալ բույսերի և ծաղիկների խնամքի, աճի հետ կապված բոլոր մանրամասներին և ավելի գրագետ մոտենալ այս ոլորտին։
Այգում այդ օրերին կգործի ծաղիկների, բույսերի, ձեռագործ իրերի շատ յուրօրինակ տեսականու ցուցահանդես-վաճառք։
• Ծաղիկների շատ գեղեցիկ ֆոտոզոնա, որտեղ միջոցառման այցելուները կարող են անվճար լուսանկարվել։
• Ազգային մեծ շուրջպար,
• Վարպետաց դասեր՝ բույսերի խնամք, կավագործություն, բույսերի վերատնկում
• Անակնկալ ֆլեշմոբ՝ տարեց կանայք կստանան նվեր ծաղիկներ։
Բոլորով միասին կստեղծենք ծաղկային նկար մեր մատնահետքերով։
Համերգային ծրագիր՝ DJ-ներ, Lara Atoyan + DJ Roma, Armi + DJ Special
Երկու օր շարունակ միասին կվայելենք ծաղկաբույր և ծաղկառատ փառատոնը և կնշենք Կանանց միջազգային օրը։
Բոլորիդ սիրով սպասում ենք, մարտի 8-9-ը Սիզընս այգում, Paraton.am-ի հետ ունենալու ամենաջերմ և գեղեցիկ 2 հրաշալի օր։
Սիրով սպասում ենք բոլորին։