

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կուզեի խոսել երիտասարդության կրթության և զբաղվածության թեմայի մասին, քանի որ մեր երկրում, հատկապես մարզերում, երիտասարդների զբաղվածությունը շարունակում է մնալ չլուծված հարց, իսկ դրա հիմնական աղբյուրները բազմաշերտ են՝ սկսած սոցիալ-հոգեբանությունից մինչև կրթությունը, ինչը շատ կարևոր է։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին ԱԺ նիստի ժամանակ, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
Պատգամավորն իր խոսքում նաև անդրադարձավ վարչապետի տիկնոջ կողմից առաջ քաշված՝ «Կրթությունը նորաձև է» նախաձեռնությանը․ «Պետք է շնորհակալություն հայտնեմ հատկապես վարչապետի տիկնոջը, տիկին Աննա Հակոբյանի կողմից առաջ քաշված՝ «Կրթությունը նորաձև է» նախաձեռնությանը, որն իրենով միտում ունի փոխելու վերաբերմունքը կրթության նկատմամբ և առաջ քաշելու առաջնորդությունը՝ կրթելու և կրթվելու հարցում։ Կարծում եմ, որ նման նախաձեռնությունները թե՛ անհատական մակարդակում, թե՛ հանրային, թե՛ հանրայինի կողմից ողջունելի և խրախուսելի են։