
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Դոնալդ Թրամփն իր նախորդ նախագահական ժամկետում իսկապես շատ բան արեց Ռուսաստանի դեմ։ Այսպես նա մեկանաբնել է ԱՄՆ նախագահի հայտարարությունը։ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հիշեցրել է պատժամիջոցները, որոնք Թրամփը սահմանել էր Ռուսաստանի դեմ նախագահության առաջին ժամկետում, ինչպես նաև ռազմական օգնություն էր ցուցաբերել Ուկրաինային։
«Իրոք, բոլորը լավ հիշում են, որ Թրամփի նախորդ նախագահական ժամանակաշրջանում բազմաթիվ պատժամիջոցներ կիրառվեցին, սկսվեցին զենքի մատակարարումներն Ուկրաինային։ Դա իրոք տեղի ունեցավ։ Այս հարցում միայն կարելի է համաձայնել»,- նշել է Պեսկովը։
Նշենք, որ ելույթներից մեկում Թրամփը հերքել է «ռուսամետ» դիրքորոշման մասին մեղադրանքները և նշել, որ նա «Ռուսաստանին վշտից բացի ոչինչ չի տվել»։