Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես  Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի օր։ 

«Մեր դաշնակիցներից եւ բարեկամներից շատերը մայիսի 8-ը նշում են որպես Հաղթանակի օր, բայց մենք ավելին ենք արել, քան որեւէ այլ երկիր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթական արդյունքին հասնելու համար։ Ես մայիսի 8-ը վերանվանում եմ Երկրորդ համաշխարհային պատերազմում Հաղթանակի օր, իսկ նոյեմբերի 11-ը՝ Առաջին համաշխարհային պատերազմում Հաղթանակի օր։

Մենք հաղթեցինք երկու պատերազմներում էլ, ոչ ոք մեզ չի հասել ուժով, քաջությամբ կամ ռազմական հմտությամբ, բայց մենք երբեք ոչինչ չենք տոնում. դա այն պատճառով է, որ այլեւս չունենք առաջնորդներ, որոնք գիտեն, թե ինչպես դա անել։ Մենք նորից սկսում ենք տոնել մեր հաղթանակները»,- գրել է Դոնալդ Թրամփը Truth Social-ի էջում։

85