
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Նարեկ Մանուկյանն ու Վարդան Կոստանյանն այսօր այցելել են Շիրակի մարզ։
Նախարարի տեղակալների և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որի ժամանակ անդրադարձ է կատարվել մարզում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին, կապիտալ շինարարությանը, մասնավորապես, 2024-ին իրականացված և 2025-ին իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։
Նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանն անդրադարձել է շինարարության որակի ապահովմանն ու ծրագրված աշխատանքները ժամկետներում իրականացնելուն։
ՏԿԵ նախարարի տեղակալները, խորհրդակցությունցի հետո, եղել են Գյումրու համայնքապետարանում։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ քննարկել են 2024-ին իրականացված և 2025-ին նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր։
2025 թվականի համար Շիրակի մարզից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացվել է տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 21 (86 ենթածրագրեր) սուբվենցիայի ամբողջական փաթեթ՝ ընդհանուր 3մլդ 599 մլն 896 հազար դրամ արժողությամբ, որից Կառավարության համամասնությունը կազմում է 2 մլդ 157 մլն 829 հազար դրամ (60%)։ Շուրջ 6 ծրագիր՝ 36 ենթածրագրերով, սուբվենցիայի ամբողջական փաթեթներ գտնվում են լրամշակման փուլում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 2 մլդ 45 մլն 306 հազար դրամ, Կառավարության մասնաբաժինն այս ծրագրերի մասով 54 տոկոս է կազմում՝ 1 մլդ 113 մլն 770 հազար դրամ։