Մարտի 10-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հնդկաստան: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ:
Նախատեսված են նաև այլ հանդիպումներ և քննարկումներ, այդ թվում՝ Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA)։
«Այս այցը տեղի է ունենում շատ խորհրդանշական պահի, քանի որ այս տարի լրանում է մեր երկու երկրների միջև «Բարեկամության և համագործակցության վերաբերյալ» պայմանագրի ստորագրման 30-ամյակը։ Սպասում եմ Նյու Դելիում մեր քննարկումներին՝ միտված առավել խորը համագործակցության նոր ուղիների բացահայտմանն՝ ընդգրկելով ոլորտների լայն շրջանակ»,- այցից առաջ ընդգծել է նախարար Միրզոյանը։
09 Մարտ, 2025 19:27
926
ՌԴ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանին և Ադրբեջանին՝ նացիզմի հերոսացման դեմ բանաձևին աջակցելու համար
07 Հոկտեմբեր, 2026 10:20
Իրանի ԱԳՆ-ն հաստատել է Էր Ռիադի խնդրանքով տարածաշրջանի երկրների հետ հանդիպման չեղարկումը
14 Սեպտեմբեր, 2026 12:13
Ինչպես նախկինում, պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հարաբերությունների լիակատար կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ
16 Հուլիս, 2026 12:33
Հնդկաստանն Ուկրաինայի հրադադարի երեք կետանոց ծրագիր է առաջարկել․ Hindustan Times
07 Հոկտեմբեր, 2026 13:19
Թրամփը Truth-ում իր գրառման մեջ Բրազիլիան շփոթել է Հնդկաստանի հետ
05 Հոկտեմբեր, 2026 13:53
Հնդկաստանում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 62 մարդ
28 Սեպտեմբեր, 2026 12:46