Երևանի 33-ամյա բնակչուհու կրծկալի միջից թմրանյութ է հայտնաբերվել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 6-ին Բաղրամյան պողոտայից ապօրինի թմրանյութ ձեռք բերելու պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին է տեղափոխել Երևանի բնակիչ 33-ամյա Արմենուհի Հ.-ն։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս եղել է «Honda» մակնիշի ավտոմեքենայով։ Տեղում կասկածյալը ենթարկվել է անձնական խուզարկության և կրծկալի միջից հայտնաբերվել է փաթեթ՝ կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման զանգված, որը նման է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի։
Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
10 Մարտ, 2025 11:50
269
Շուրջ 15 կգ թմրամիջոցը մաքսանենգությամբ տեղափոխվել է ՀՀ. 4 անձ կալանավորվել է
06 Մայիս, 2025 15:37
Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 970 գրամ մարիխուանա. կան ձերբակալվածներ. տեսանյութ
02 Մայիս, 2025 13:07
35-ամյա տղամարդը թմրանյութը գնել էր Տելեգրամի միջոցով. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը
25 Ապրիլ, 2025 16:56
Մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած
29 Ապրիլ, 2025 12:22
Երևանում տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել
28 Ապրիլ, 2025 15:37
Վիճաբանության ժամանակ կրակոցներ են հնչել. անվտանգության աշխատակիցները համատիրության տեսագրությունները ջնջել են
28 Ապրիլ, 2025 10:58