Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարտի 9-ին, ժամը 15:11-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան և Փոքր Վեդի գյուղերի միջանկյալ հողատարածքներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:54-ին, մարվել՝ 19։35-ին: Այրվել է եղեգնուտ։

107