Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել է Սաուդյան Արաբիա՝ գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ բանակցությունների համար։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Գերագույն Ռադայի ժողովրդական պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

«Դե, վերջ, նախագահական ինքնաթիռը Լեհաստանից մեկնել է Սաուդյան Արաբիա»,- ասվում է պատգամավորի հայտարարության մեջ։

Թագաժառանգ արքայազնի հետ Ուկրաինայի ղեկավարի հանդիպումից հետո Ուկրաինայի ներկայացուցիչները կմնան Սաուդյան Արաբիայում՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար։

96