Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական խաղային օրն Արևելյան կոնֆերենցիայի առաջատար «Վաշինգտոն Քեփիթալզը» տնային խաղում 4-2 հաշվով հաղթել է «Սիեթլ Քրաքենին»։

«Վաշինգտոն Քեփիթալզի» վերջին տափօղակը մրցակցի դարպասն է ուղարկել թիմի ավագ Ալեքսանդր Օվեչկինը։ Ռուս վարձակվողը NHL-ում խփել է 886-րդ գոլը։

39-ամյա Օվեչկինն արդեն ընդամենը 8 գոլով է զիջում NHL-ի պատմության գլխավոր ռմբարկու, լեգենդար Ուեյն Գրեցկիին (894)։

191