Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ ունեցած հանդիպումից։

Այս մասին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել «X»-ի իր միկրոբլոգում՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով հնդիկ գործընկերոջը Հնդկաստանում հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար։

«Շնորհակալություն նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին Դելիում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: 

Մենք բեղմնավոր քննարկում ունեցանք մեր երկկողմ օրակարգի առանցքային թեմաների շուրջ՝ անդրադառնալով մեր ձեռք բերած նշանակալի առաջընթացին և նախանշելով Հայաստան-Հնդկաստան գործընկերության հետագա խորացման ուղիները»,- գրել է Միրզոյանը՝ գոհունակություն հայտնելով գործընկերոջ հետ քննարկման վերաբերյալ նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո գրառում է կատարել նաև Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը՝ ողջունելով հայկական պատվիրակությանը Դելիում։

Հնդկաստանի ԱԳ նախարարը մանրամասնել է, որ հանդիպմանը քննարկվել են առևտրի, ներդրումների, կրթության, կապի և մշակույթի զարգացման վերաբերյալ հարցեր: 

«Մտքեր ենք փոխանակել նաև գլոբալ և տարածաշրջանային վերջին զարգացումների հեռանկարների շուրջ»,- նշել է Սուբրամանյամ Ջայշանկարը։

216