
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի արտահերթ նիստում հաստատել է 2025 թվականի մարտի 30-ի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին Հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով, ինչպես նաև ՀՀ-ում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի` Շիրակի մարզում սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողի կողմից եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը։ Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից:
«Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք» և «Առաջինի լրատվական ալիք» ծրագրերից յուրաքանչյուրով տրամադրվում է ոչ ավելի, քան 20 րոպե անվճար՝ օրական ոչ ավելի քան 2 րոպե, ըստ այդմ՝
1) 2025թ. մարտի 15-ից մինչև 2025թ. մարտի 24-ը ներառյալ (10 օր)՝ օրը 1 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով.
2) 2025թ. մարտի 25-ին և 26-ին (2 օր)՝ օրը 2 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով.
3) 2025թ. մարտի 27-ին և 28-ին (2 օր)՝ օրը 3 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով։
Եթերաժամերը կտրամադրվեն ժամը 18:00-ից։
Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությանը նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային ռադիոյի «Առաջին ծրագիր» լսողական ծրագրով՝ 2025թ. մարտի 15-ից մինչև 2025թ. մարտի 28-ը ներառյալ (14 օր) տրամադրվում է՝ օրը 1 րոպե անվճար և մինչև 2 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ: Եթերաժամը տրամադրվում է ժամը 13:30-ից։
Հանրային հեռուստատեսության կամ հանրային ռադիոյի վճարովի եթերաժամը տրամադրվում է անվճար եթերաժամանակի հետ միաժամանակ՝ սահմանված հերթին համապատասխան: