
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ ՊՆ «Ծովակալ Իսակով», «Դրաստամատ Կանայան», «Նելսոն Ստեփանյան», «ՀՀ զինված ուժերի 20 տարի» հոբելյանական հուշամեդալներով են պարգևատրվել ՀՀ երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային խորհրդի մի խումբ անդամներ:
Այս մասին հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից:
«Մարտի 12-ին Լոռու մարզպետարանում կազմակերպվել էր պարգևների հանձնման արարողություն, որին ներկա էին Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, ՀՀ երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային խորհրդի նախագահ, գնդապետ Կամո Հովհաննիսյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, երկրապահներ:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և իր անունից Կամո Աշրաֆյանը ողջունել է ներկաներին, երախտագիտություն հայտնել Երկրապահ միության կամավորականներին Հայաստանի Հանրապետությանը մատուցած նվիրական ծառայությունների համար և հանձնել ՊՆ պարգևները:
Կ. Աշրաֆյանը կարևորել պետության պաշտպանների անգնահատելի դերը երկրի անվտանգության գործում և շնորհակալություն հայտնել նրանց պատվաբեր առաքելության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: