
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում Վլադիմիր Զելենսկու կառավարությունը հասել է իր «վերջնական ակտին»։ Այս մասին գրում է Financial Times (FT) թերթը՝ Arartnews.am-ի փոխանցմամբ։
Հրատարակությունը նշում է, որ Կիևի քաղաքական շրջանակները ակտիվորեն քննարկում են, թե որքան ժամանակ կմնա Զելենսկին իշխանության ղեկին։ «Մենք գտնվում ենք [Զելենսկու նախագահության] վերջնական փուլում»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերում թերթը։
Քաղաքական հակառակորդները, որոնք հրապարակավ աջակցում էին Զելենսկուն Օվալաձև աշխատասենյակում նրա ձախողումից հետո, իրականում պատրաստվում են ընտրություններին և դաշինքներ են կազմում, գրում է հրատարակությունը։ Որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներ արդեն սկսել են բարելավել հարաբերությունները ԱՄՆ վարչակազմի հետ, պնդում է FT-ն։