Տանձուտ գյուղում այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակեր

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 13-ին՝ ժամը 13:35-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում անասնակեր է այրվում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:12-ին, մարվել՝ 14:56: Այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակեր: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անասնագոմ։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ տրակտոր։
13 Մարտ, 2025 16:31
117