

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է, թե մարտի 10-ի դրությամբ վաճառված տոմսային պրոդուկտներից հավաքագրվել է շուրջ 2.5 մլրդ դրամ, որից 210.000-ից ավելին եղել են փաթեթային տոմսեր, որի 71%-ը հիմնական փաթեթներն են, իսկ 29%-ը արտոնություններն են:
«200 հազարից ավել փաթեթ ձեռք բերած քաղաքացիների մոտ 61 հազարը օգտվում է արտոնությունից։ Իմ կողմից նշած 29%-ը այս կամ այլ կերպ արտոնությունից օգտվող քաղաքացիներ, 22%-ը անվճար երթևեկող քաղաքացիներն են»,- ասաց Կոստանյանը։
Կոստանյանը նաև անդրադարձել է տրանսպորտի ուղեվարձը չվճարելու դեպքում պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ ՏԿԵՆ-ի կողմից հանրային քննարկման ներկայացված օրենսդրական փոփոխություններին:
«Մի քանի մեխանիզմ է լինելու, և տուգանքի չափն էլ որոշակի տարբերություններ է ունենալու: Մի դեպքում դա վերաբերելու է ընդհանրապես չվճարողներին, մեկ այլ դեպքում՝ այլ մարդու տոմսային պրոդուկտով վճարում կատարողներին»,- ասել է նա՝ հավելելով, որ օրենքն ԱԺ-ի կողմից ընդունելուց հետո Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը կիրականացնի տուգանքի մեխանիզմը:
«Մեր խնդիրն այն չէ, որ մարդկանց տուգանենք և բերենք օրինականության դաշտ, այլ այն, որ եթե կա որևէ ծառայություն, դրա համար պետք է վճարել»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում