
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանը Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի հետ այցելել է Փարաքարում կառուցվող նոր մարզադպրոց՝ հետևելու շինարարական աշխատանքների ընթացքին։
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է Գյուլնազարյանը:
Աշխատանքները տպավորիչ են, որոնց ավարտին կունենանք ժամանակակից մարզական հաստատություն։ Այն կծառայի մեր երիտասարդ մարզիկներին։
«Մարզպետը շնորհավորեց մեր տաղանդավոր ըմբիշներ Խաչատուր Խաչատրյանին և Նարեկ Նիկողոսյանին՝ վերջերս ձեռք բերած սպորտային հաղթանակների կապակցությամբ և նորանոր հաջողություններ մաղթեց։
Նման մարզական համալիրները նոր խթան են պատանիների, երիտասարդ մարզիկներին համար և նպաստում են նրանց հաջողություններին։ Հույս ունեմ, որ այս մարզադպրոցը շուտով կդառնա մեր և հարևան համայնքների մարզական կյանքի կարևոր կենտրոններից մեկը»,- գրում է նա։