
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ իր թիմն այլևս խաղադաշտ դուրս չի գա, եթե հանդիպումների միջև առնվազն 72 ժամ չհանգստանա։ Այս մասին գրում է armsport.am-ը:
Չորեքշաբթի ՝ մարտի 12-ին, իսպանական գրանդը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում մրցել է «Ատլետիկո»-ի հետ (1:0, 2:4 11մ), իսկ երեկ՝ մարտի 15-ին, մադրիդցիները հերթական հանդիպումն եմ անցկացրել Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Վիլյառեալ»-ի հետ (2-1):
«Սա վերջին անգամն էր, երբ մենք հանդես եկանք առանց 72-ժամյա հանգստի։ Մենք երկու անգամ խնդրեցինք Լա լիգային փոխել սա, բայց ոչինչ տեղի չունեցավ: «Ռեալ»-ն այլևս խաղադաշտ դուրս չի գա, եթե մեզ չտրվի հանգստի այն ժամանակը, որը մենք խնդրում ենք»,- Անչելոտիին մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։