Շվեդիան խրախուսում է խաղաղության պայմանագրի արագ ստորագրումը. ԱԳՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շվեդիայի արտգործնախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը:
«Շվեդիան ողջունում է այն լուրը, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ և խրախուսում է արագ ստորագրումը` նպաստելու տարածաշրջանում տևական խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը»,- գրված է ԱԳՆ-ի X-ի էջում:
17 Մարտ, 2025 11:39
196