Սահակաշվիլին մեկ այլ գործով դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թբիլիսիում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին 4,5 տարվա ազատազրկման է դատապարտվել 2021 թվականին սահմանն ապօրինի հատելու համար։ Araratnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Грузия онлайн»-ը։
Դատավոր Միխեիլ Ջինջոլիան Միխեիլ Սահակաշվիլիին ընդհանուր առմամբ դատապարտել է 12 տարի 6 ամիս ազատազրկման։ Նա մեջբերել է նաև մարտի 12-ի դատավճիռը՝ անձնական կարիքների համար բյուջետային միջոցների ավելի քան 8,8 մլն լարի (մոտ 3 մլն դոլար) յուրացման գործը, որով երրորդ նախագահը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։
Սահակաշվիլին գաղտնի ժամանել է Վրաստան 2021 թվականի հոկտեմբերին, սակայն նրան ձերբակալել են և այնուհետև մեղադրանք են առաջադրել սահմանը ապօրինի հատելու համար։
17 Մարտ, 2025 13:06
126