Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվողի առաջին գոլը Լիտվայում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լիտվայի առաջնության երրորդ տուրում «Դժյուգասն» արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթել է «Դայնավա Ալիտուսին»։
Հյուրերի մեկնարկային կազմում էր նաև թիմի նորեկ, Հայաստանի Մ19 հավաքականի հարձակվող Արամ Բաղդասարյանը, որը 34-րդ րոպեին գրավել է դարպասը։ Նա «Դժյուգասում» առաջին գոլն է խփել։
18-ամյա ֆուտբոլիստը փետրվարին է տեղափոխվել «Դժյուգաս» և մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ պայմանագիր ունի ակումբի հետ։ Նա նախորդ մրցաշրջանում հանդես է եկել լատվիական «Լիեպայա» ակումբում, 29 խաղում խփել 2 գոլ։
«Դժյուգասը» 3 խաղից հետո 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Դայնավա Ալիտուսը» 1 միավոր ունի և վերջին 10-րդ տեղում է։
17 Մարտ, 2025 15:48
225
Լիտվայի ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները
30 Հունվար, 2025 17:34
Քննարկվել են Հայաստանում և Լիտվայում գյուղատնտեսության զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
10 Սեպտեմբեր, 2024 14:53
Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանն ու Լիտվան համագործակցության հուշագիր կկնքեն
14 Մայիս, 2024 15:41