Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանը պետք է դարձնենք կենտրոն, առանցք, եթե հայ մարդը ասում է շատ եմ սիրում, բայց ոչ մի բան չի անում Հայաստանի համար, դա խնդիր է։

 Այս մասին հայտարարեց պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը․ «Եթե հայկական  մի ցենտ թանկ է մյուսից, ապա մի ձեռք բեր,  գնա այլ ապրանք ձեռք բեր, բայց եթե հայկականը նույն գնի է, ուղղակի ասա հայկական ապրանք եմ ուզում ձեռք բերելտեսեք Հայաստանը ոնց կզարգանա, ժամը մեկ կզարգանասրա մասին է խոսքը»,- շեշտեց Սուքիասյանը։

Նա նշեց, որ խնդիրն այն է, թե ինչ համակարգ են ստեղծելու, որ հայկական ապրանքները գնան սփյուռք, որտեղ որ կենտրոնացած են հայերը, այնտեղ վաճառվեն։

Նա նաև առանձնացրեց խնդիրը, որ ապրանքները բոլորը մի պիտակով հանդես գան «Եթե մի պիտակով հանդես գանք, մենք շատ մրցունակ կայուն մի համակարգ կլինենք, եթե մի պիտակով չի՝ 50 կազմակերպություն տարբեր պիտակներով է գնում, չի կարող մրցունակ լինել»։

307